Նորություններ

Ազգերի լիգայի եզրափակիչ փուլի մասնակիցները

Սպորտ 2018-11-20

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի առաջին խաղարկության եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցներն արդեն հայտնի են: 2019 թվականի հունիսի 5-9-ը, Պորտուգալիայում կայանալիք եզրափակիչ փուլին մասնակցելու են A լիգայի խմբերի առաջին հորիզոնականները զբաղեցրած թիմերը՝ Հոլանդիա (առաջին խումբ), Շվեյցարիա (երկրորդ), Պորտուգալիա (երրորդ) և Անգլիա (չորրորդ): Դեկտեմբերի 3-ին A լիգայի խմբերի հաղթողները կմասնակցեն եզրափակիչ փուլի վիճակահանությանը: Եզրափակիչ փուլը բաղկացած է լինելու կիսաեզրափակիչ խաղերից, երրորդ տեղի համար խաղից և եզրափակչից: Հավելենք, որ A լիգայից B լիգայում են հայտնվել Գերմանիան (առաջին խումբ), Իսլանդիան (երկրորդ), Լեհաստանը (երրորդ) և Խորվաթիան (չորրորդ): Իսլանդիայի հավաքականը դարձել է A լիգայի միակ թիմը, որին չի հաջողվել միավոր վաստակել: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: