Նորություններ

Մրցույթ հայոց լեզվից

Կրթական 2018-11-20

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում հաճախ են կազմակերպվում առարկայական մրցույթներ՝ աշակերտների գիտելիքների պաշարը հարստացնելու և հետաքրքրությունը առարկայի նկատմամբ մեծացնելու համար: Այս անգամ մրցույթը կազմակերպել էր հայոց լեզվի ուսուցչուհի Գոհար Ալավերդյանը,մասնակցում էին VII ,VIII և IX դասարանները:Մրցույթի առաջին 3 փուլերի հարցերը տարբեր էին յուրաքանչյուր թիմի համար՝ VII դասարանինը գոյականից էր,VIII դասարանինը ածականից ,իսկ IX դասարանինը՝ բայից: Այս փուլերում առաջատարը IX դասարանն էր,մյուս փուլերում հարցերը ընդհանուր էին բոլորի համար և ավելի արագ և ճիշտ էին պատասխանում VII և VIII դասարանների թիմերը:Համառ և անզիջում պայքարում հաղթեց VIII դասարանի թիմը և պարգևատրվեց:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: