Նորություններ

ՄԵՆՔ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆՔ

Կրթական 2018-11-19

Նոյեմբերի 19-ը ա մբողջ աշխարհում նշվում է, որպես երեխաների նկատմամբ բռնությունների կանխարգելման օր: Կապանի N 5 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը, օրվան ընդառաջ, նախաձեռնել է <<Գործիր ստանդարտից դուրս>> ցուցահանդես-մրցույթը` 6-9-րդ դասարանների շրջանակում: Այսօր ամփոփվեցին աշխատանքների արդյունքները, և դպրոցի տնօրեն Ս. Հարությունյանը բարձր գնահատեց աշակերտների ինքնուրույնությունը, ազատ մտածելու կարողությունն ու պահանջատիրությունը, որոնք արտացոլված են աշխատանքներում: Նա փաստեց աշակերտների պաշտպանվածությունն առ ազատ խոսք ու գործ: Օրվա հերթապահ աշակերտները նշեցին, որ պատի թերթերի տեղադրումից ցայսօր, անկյունը լինում է մարդաշատ, և երեխաները հետաքրքրությամբ ծանոթացել են բոլոր պատի թերթերին: 9-րդ <<բ>> , 8-րդ <<բ>> և 6-րդ <<բ>> դասարաններն արժանացան համապատասխանաբար -ձգտող դասարան -մտապաշար դասարան - գեղաճաշակ դասարան անվանակարգերի, և որոշվեց պարգևները հանձնել դարձյալ երեխաներին նվիրված մեկ այլ օր` ինքնակառավարման օրը:

Սյունիք, ք. Կապանի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: