Նորություններ

Էրեբունի_Երևան

Կրթական 2018-11-17

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցի հերթական հետաքրքիր և բազմաբովանդակ միջոցառումը նվիրված էր Երևանի 2800ամյակին: Պատմության ուսուցչուհի Լիլիթ Հարությունյանը հետաքրքիր ծրագիր Էր մշակել:Դահլիճը տոնական Էր ,Էկրանի վրա անընդհատ ցուցադրվում Էին Երևանի տեսարժան վայրերը,հայտնի երևանցիներին և հնչում Էին Երևանին նվիրված երգեր: Աշակերտները նախ ներկայացրին Էրեբունու կառուցման պատմությունը,ապա Երևանին, նրա կառուցմանը,հատակագծին,տեսարժան վայրերին ու երևանցիներին:Գեղեցիկ երգերով ,բանաստեղծություններով ,ասույթներով ու առասպելներով աշակերտները համեմեցին միջոցառումը և օրն ավելի տոնական դարձրեցին: Վերջում աշակերտները Երևանին և երևանցիներին նվիրված հարցեր ուղղեցին հանդիսատեսին,որն ակտիվություն և աշխուժություն մտցրեց դահլիճում:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: