Նորություններ

ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Կրթական 2018-11-17

09.11.2018Թ. - ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 5-9-ը հայտարարել են Մեդիագրագիտության կրթական շաբաթ Հայաստանի բոլոր դպրոցներում։ Մեդիագրագիտությունը մեդիայի աշխատանքն ու տեղեկատվությունը հասկանալու, վերլուծելու, ստուգելու, մեդիայից օգտվելու կարողությունն է: Այն դիտարկելով որպես առաջնահերթ ու կարևոր ուղղություն Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցում բարձր դասարանցիների և ուսուցիչների համար անցկացվեց բաց դաս «Մեդիան և դպրոցը» թեմայի շուրջ: Դասը հիմնված էր ՄՆԿ-ի պատրաստած «Մեդիագրագիտություն» ձեռնարկի վրա, տրվեց նոր մոտեցումներ, օգտագործվեց լրացուցիչ նյութեր: Դասին աշակերտները, կիրառեցին ստացած գիտելիքն ու հմտությունները, իրականացրին գործնական/նախագծային աշխատանք՝ տեսանյութ, հետազատություն, միջոցառում, օնլայն մեդիա խաղ և այլն: Մեդիագրագիտությունը մեզ շրջապատող մեդիան ճանաչելու, դրա դերն ու նշանակությունը հասկանալու, տեղեկատվության հսկայական ծավալի մեջ կողմնորոշվելու, վերլուծելու և ստուգելու, մեդիայի գործողություններին արձագանքելու հմտությունների ամբողջությունն է։ Մեդիագրագիտության հիմքում քննադատական մտածողությունն է, որը ձևավորվում է առաջին հերթին հենց դպրոցում։

Լոռի, ք. Վանաձորի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: