Նորություններ

ՀՀ ԿԳ նախարարության կողմից պարգևատրվել են քոլեջների և ուսումնարանների մի խումբ մանկավարժներ

Կրթական 2013-10-10

Ս.թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը «Ուսուցչի տոնի» առիթով ՀՀ ԿԳՆ պատվոգրեր և շնորհակալագրեր է հանձնել քոլեջների և ուսումնարանների մի խումբ մանկավարժների:
Ողջունելով ներկաներին՝ Մ. Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել միջին մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժներին՝ նշելով, որ ՄԿՈՒ ոլորտի մանկավարժները կարևոր առաքելություն են իրականացնում՝ Հայաստանի հանրապետության քաղաքացի կերտելու հարցում.«ՄԿՈՒ ոլորտում աշխատող մանկավարժները հաճախ դուրս են մնում պետության ընդհանուր ուշադրությունից, սակայն նրանց կատարած աշխատանքը ոչ պակաս կարևոր և պատասխանատու է: Միջին մասնագիտական կրթության համակարգում է պատրաստվում  տնտեսության իրական հատվածում աշխատող մասնագետը, որը հասարակության զարգացման հիմքն է»,- դիմելով մանկավարժներին նշել է նախարարաի տեղակալը  և հավելել, որ մանկավարժների պագևատրման հրամանը ՀՀ ԿԳ նախարարը ստորագրել է Ուսուցչի տոնի առիթով:
 
Աղբյուրը` edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: