Նորություններ

Ա հնչյուն-տառի շնորհանդես

Կրթական 2018-11-13

Նոյեմբերի 7-ին և 8-ին Ստեփանավանի N2 հիմնական դպրոցի 1-ին <<ա>> և 1-ին <<բ>> դասարաններում տեղի ունեցան Ա տառի շնորհանդեսներ: Աշակերտները ցուցաբերեցին երկու ամսվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները: Դասերն ընթացան բովանդակալից շնորհանդեսներով, որոնք պատկերավոր և հետաքրքիր դարձրին նյութը: <<Հյուր>> եկած Ա տառը կարևորեց իր դերն այբուբենում: Թեման յուրացվեց հեշտությամբ և հիմնավոր: Դասի ավարտին երեխաները երդվեցին լավ սովորել և անաղարտ պահել մայրենի լեզուն:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: