Նորություններ

«Աա» տառի ուսուցման իմ փորձից Զովաբերի միջնակարգ դպրոցի դասվար Ս. Սահակյան

Կրթական 2018-11-13

Ոչ ցուցադրական, բայց ոչ էլ սովորական դաս էր 1-ին դասարանցիների համար: Հագնվել էին տոնական, դասարանը տոնական տեսք էր ընդունել, դասարանի մի անկյունից անուշ բուրում էր մի փոքրիկ արկղ, խաղասեղանների վրա տնակներ, ծրարներ, սոսինձ ու նկարներ կային, ուսուցչի սեղանի վրա՝ թագավորական թագեր: Դասն սկսվեց տնային աշխատանքի ստուգմամբ, տետրերը հավաքվեց, ամփոփեցին «Տնից-դպրոց» դասը, կրկնեցին պատմություն, նախադասություն, բառ, վանկ, հնչյուն շղթա թեմաները: Եղան խաղային դադարներ: Խթանման փուլում մեծ պաստառի վրա ցուցադրվեց «Ա»-ի թեմատիկ նկարը, հորինեցին պատմություն, դուրս բերեցին բոլոր ա-ով սկսվող բառերը, այնուհետև օրվա հերոսի անցած ճանապարհը գծեցին և ստացան տպագիր Ա ձայնը: Ցուցադրվեց արծվի, աղվեսի, աքաղաղի նկարները, որոնք ունեին այդ նույն տեսքը: Իմաստի ընկալման փուլում բացատրվեց տպագիր և ձեռագիր տառերը, ցույց տրվեց դրանց մոդելները: Բացվեց հրաշք տառադարանը, որտեղ Ա-ն գլխավորում էր այդ տառաշարքը և Ա տառին համարեցին առաջին մարտիկը, որը իր հետևից տանելու է 38 զինվորներին: Այնուհետև ցուցադրվեց նկարներ՝ շուն, նուշ, ծուխ: Բոլորի սկզբում դրվեց ա-ձայնը և փոխվեց թե բառերի իմաստը և թե վանկերի քանակը: Աշխատանք կատարվեց դասագրքով, երեխաները օդում գրեցին թե մեծատառը և թե փոքրատառը: Բոլորի սեղանների վրա կար խնձորներ իրենց նկարներով: Գրեցին ա տառը և մրգերը հավաքեցին զամբյուղի մեջ, հաշվեցին, թե որքան միրգ են հավաքել: Գրատախտակի մոտ եկան դասարանի այն աշակերտները, ում անունը Ա-ձայնով էր, բոլորն էլ թագադրվեցին: Ուրախությունն ու ոգևորությունը տիրեց դասարանում: Աշակերտներ կային, ովքեր նշեցին, որ իրենց անվան մեջտեղում է ա ձայնը, վերջում և այլն: Համտեսեցին Ա տառի տեսքով բուլկիները /ստացան նաև փուչիկներ/: Կշռադատման փուլում երեխաները նշեցին, թե դասի որ մասն էր համեղ, որ մասը ճանաչողական, ինչ սովորեցին և ինչ տրամադրությամբ են տուն գնալու:

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: