Նորություններ

Պարգևատրում Զովաբերի միջնակարգ դպրոցում

Կրթական 2018-11-09

2018 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցականների շրջանում անցկացվեց Երևանի հիմնադրման 2800 ամյակին նվիրված շախմատի 13-րդ օլիմպիադայի տարածքային փուլը: Մրցաշարն անցկացվեց Սևանի տարածաշրջանի 17 դպրոցների թիմերի միջև: Զովաբերի միջն. դպրոցի թիմը ուսուցչուհի Շողիկ Մովսիսյանի ղեկավարությամբ 6 հնարավորից վաստակեց 5 միավոր և գրավեց պատվավոր II տեղը: Թիմի հաղթանակը մեծ ոգևորություն էր առաջացրել դպրոցականների շրջանում: Նոյեմբերի 5-ին թիմի անդամներ Արտյոմ Խաչատրյանը, Տիգրան Հարությունյանը, Նարեկ Սարիբեկյանը և Գայանե Խաչատրյանը դպրոցի տնօրինության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով: Պարգևատրման ժամանակ ուսուցչուհի Շ. Մովսիսյանը մեկ անգամ ևս անդրադարձավ այն փաստին, որ շախմատը նպաստում է սովորողների տրամաբանության հիմքերի ձևավորմանը, նրանց մտածողության ունակությունների զարգացմանը:

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: