Նորություններ

Ուսանելի դաս՝ << Աշնան գույները>> խորագրով

Կրթական 2018-11-08

Աշուն է, ոսկի աշուն: Շուրջդ հեքիաթային աշխարհ է: Բնությունն իր հրաշք վրձնով դաշտ ու անտառ, այգի ու սար ներկել է ոսկի, դեղին, վառ ծիրանի գույներով: Դասասենյակի մի անկյունը նման էր աշնան այգու մի կտորի: Քամուց տերևները պարում էին վերջին պարը: Առատ միրգն ու բանջարեղենը ամբողջացնում էին աշնան ներկապնակը: Ահա այս տրամադրությունն էր տիրում Լճաշենի Ա.Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 3-րդ ,,բ,, դասարանում: Աշակերտները <<Մտագրոհ>> մեթոդով սկսեցին դասը: Սահուն, գեղեցիկ և անկաշկանդ ասմունքեցին <<Աշուն է>>, <<Ես աշունն եմ սիրում>>, <<Նուռ>> ոտանավորները: Զրույց ծավալեցին խաղողի, որպես զվարթության և կենսախնդության, և նռան, որպես հաղթանակի և առատության խորհրդանիշների մասին: Աշակերտները միմյանց հանելուկներ առաջադրեցին, պատասխանողներին բաժին հասավ իրենց պարգև-միրգը: Կազմակերպվեց խմբային աշխատանք, որի ընթացքում աշուն բառը ներկայացրին <<Հնգյակ>>-ի մեթոդով: Օրինակելի աշխատանք ճանաչվեց 3-րդ խմբի աշխատանքը: Պաշարների շտեմարանից օգտվող աշակերտները ներկայացրեցին նռան թագի մասին տեղեկություններ: <<Քառաբաժան>> մեթոդով ամփոփվեց դասը: Դասի ավարտին դասվար Հ.Առաքելյանը նռան հատիկները բաժանեց աշակերտներին և բացատրեց, որ նուռն ունի այնքան հատիկ, որքան օր ունի տարին: Դասն անցավ ակտիվ մթնոլորտում, ստեղծվեց միջառարկայական կապ:

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: