Նորություններ

Պատմական Կիլիկիայում հայտնաբերվել է 9000 տարվա կնիք

Ուշագրավ 2018-11-01

Թուրքիայի տարածքում գտնվող Մերսին քաղաքում (պատմական Կիլիկիա) հնագետները հայտնաբերել են շուրջ 9000 տարվա պատմություն ունեցող կնիք։ Մերսինում ավելի քան երկու ամիս աշխատած իտալացի հնագետները փաստել են, որ տարածքում նեոլիթյան շրջանին պատկանող բավականին հետաքրքրաշարժ գտածոներ են հայտնաբերել: Ըստ իտալական Սալենտոյի համալսարանի հնագիտության ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Իսաբելլա Ջանևայի՝ խմբին հաջողվել է գտնել նեոլիթյան շրջանի 5 ամբողջական շինություն: Իտալացի հնագետը նշել է, որ դրանց հետ աշխատելը բավականին բարդ է, քանի որ այդ ժամանակաշրջանի տները բավականին փխրուն կառուցվածք ունեն: Գտնված բացառիկ կնիքը, որ դեռ սպասում է մանրակրկիտ ուսումնասիրության, ենթադրաբար պատկանում է մ.թ.ա. 6800-ական թվականներին: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: