Նորություններ

Դասղեկի ժամ՝ նվիրված մեծ բարերար ու մեծ հայ Միքայել Արամյանցին

Կրթական 2018-10-27

<<Փողերը վերջանում են, փառքը՝ նույնպես: Սակայն Հայաստանը մեր միակն է:Մի մոռացեք այդ մասին: Արարեք հանուն ձեր երկրի ու նրա ժողովրդի երջանկության>>: Միքայել Արամյանց Այս խոսքերով սկսվեց Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի դասղեկ Ջեմմա Դանիելյանի դասղեկի ժամը՝ նվիրված մեծ բարերար, մեծ հայրենասեր և մեծ հայ Միքայել Արամյանցին: Ներկա էին դպրոցի տնօրենը և ուսուցիչները: Դասղեկի ժամը հետաքրքիր էր, հուզումնալից՝ ներդաշնակորեն միաձուլված էին բարերարությունը, հայրենասիրությունը, իմաստալից կյանքով ապրած մեծ հայի կերպարի վերհանումը: Աշակերտները սիրով ու մանրամասն ներկայացրին Միքայել Արամյանց բարերարի կյանքի անցած ուղին և հասկացան, որ պետք է ապրել ու արարել հանուն Հայաստան երկրի ու հայ ժողովրդի երջանկության: Դասղեկի ժամն իմաստավորվեց մեծ հայորդուն նվիրված խոսքերով՝<<Իսկական բարեգործը նա է, ով ինքը երբեք չի խոսում այդ մասին, այլ ուրիշներն են խոսում: Իսկական բարեգործը նա է, որի կատարած գործերը մնում են դարերով: Միայն բարի սրտի տեր, մեծ հոգի ունեցող,վաստակել կարողացող անհատականությունն է, որ կարող է գործ ստեղծել, ժամանակից առաջ ընկնել և բարիք գործել, մնալ պատմության մեջ՝ այնտեղից երբեք դուրս չգալու պայմանով>>: Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ծ. Կարապետյան

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: