Նորություններ

Պատահույթ

Կրթական 2018-10-27

2018թ. հոկտեմբերի 24-ին 6-րդ դասարանում տեղի ունեցավ նոր նյութի հաղորդման դաս՝ մաթեմատիկա առարկայից /ուսուցչուհի` Ս.Գալստյան/:Դասը սկսվեց <<Չինգա -չունգ >> խաղով: Դասարանը բաժանված էր զույգերի:Նշվեց խաղի կանոնները և հաղթանակի ելքերը:Խաղն ավարտվելուց հետո սովորողները քննքրկեցին և պատասխանեցին ուսուցչի հարցերին: Հաղորդվեց նոր նյութ:Ամրապնդման փուլում կատարվեց խմբային աշխատանք.տրված երեք թվանշաններով քանի՞ եռանիշ թիվ կարելի է կազմել:Քննարկվեց խնդիրը և պատասխանեցին հարցերին: Ամփոփվեց դասի նյութը:Հանձնարարվեց տնային աշխատանք: Սահիկահանդեսի միջոցով դասն անցավ հետաքրքիր և բովանդակալից:

Շիրակ, գ. Աշոցքի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: