Նորություններ

ԵՍ ԱՌԱՋԻՆ ՇՈՂՆ ԵՄ ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ

Կրթական 2018-10-26

Հոկտեմբերի 18-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցի 1-ին <<բ>>դասարանում <<Ա>> տառի ուսուցման բաց դաս էր: Դասվար Արևիկ Հայրապետյանը մեծ ուշադրություն էր դարձրել դասի հարուստ ու ճաշակով կահավորմանը, որով էլ պայմանավորվեց դասի կառուցումը: Նորաթուխ աշակերտները կարողացան ամրապնդել նախադասության, բառի, վանկի, հնչյունի մասին ունեցած գիտելիքները և այդ եզրույթները սահուն ձևով օգտագործել խոսքում: Նրանք հանդես եկան դերային խաղերով, լսեցին, համագործակցեցին ձայնավոր ու բաղաձայն հնչյունները, կառուցեցին պարզ գծապատկերները, ճանաչեցին ու ներկայացրին դրանք: Դասվարը հմտորեն հաստատեց<< Ա>> հնչյունի ընկալումը, տեղի որոշումը բառի մեջ, որից հետո իրականացրեց <<Ա ա >> տառի գրությունը մասնիկների համադրելու միջոցով: Դպրոցի տնօրեն Ս. Հարությունյանը և բոլոր ներկաները բարձր գնահատեցին դասվարի վարպետությունը և սաների երկու ամսվա ձեռքբերումները: - Այսօր շատ կարևոր օր է և մեզ անակնկալներ են սպասվում,-ամփոփեց Արևիկ Հայրապետյանը և հուշ-նվերներ հանձնեց իր աշակերտներին`գրառումով. Սիրելի սա՛ն, դու մուտք գործեցիր հայ դպրության կաճառ, Հայոց այբուբենը Արարչագործության առաքելությունների շղթայի այն հանգուցակետն է, որտեղ հաստատվում է Տիրոջ ներկայությունը մարդու կյանքում, Ուրեմն գիտցի՛ր, Մեսրոպյան այբուբենը հույս է, հավատ է, սեր է: Սիրով սերտի՛ր այն, Հավատա նրա զորությանը, Հույսով լցվիր արարչական Գոյիդ: Աշակերտները դասի վերջում համտեսեցին Ա տառի տեսքով ծնողների պատրաստած գաթաները:

Սյունիք, ք. Կապանի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: