Նորություններ

<<Ա>> ՏԱՌԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ

Կրթական 2018-10-26

Հոկտեմբերի 19-ին դպրոցում տեղի ունեցավ <<Ա>> տառի ուսուցման բաց դաս։ Մեր առաջին դասարանցիները այսօր առավել մեծ ոգևորությամբ էին եկել դպրոց, իսկ առիթն առավել քան կարևոր էր՝ ծանոթություն մեսրոպյան այբուբենի առաջին տառի հետ։ Երեխաները դասի ընթացքում արտասանեցին, երգեցին, Ա տառով բազմաթիվ բառեր թվարկեցին, հանելուկներ գուշակեցին, ներկայացում ցուցադրեցին։ Ա տառի ուսուցմանը դասին ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչները, ծնողները։ Մեր դասվար Ա․ Զուռնաչյանի շնորհիվ, գիտելիքների խորհրդավոր աշխարհում Ա տառի մուտքը երեխաների և ներկաների համար իրոք վերածվեց հրաշալի տոնի։ Երեխաների և ներկաների առաջին կատարած մեծ քայլն էր՝ հայոց գրերը ճանաչելու ու դրանով պարծենալու համար։

Շիրակ, ք. Արթիկի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: