Նորություններ

Երևանի Երկրաբանական թանգարանում

Կրթական 2018-10-26

IXգ դասարանի աշակերտները դասղեկ Գ.Մարտիրոսյանի ուղեկցությամբ դասղեկական ժամն անցկացրին Երևանի Երկրաբանական թանգարանում: Աշակերտները տպավորված էին թանգարանի սրահներում ամփոփված երկրաբանական տարբեր ժամանակաշրջաններին պատկանող լեռնային ապարների, ՀՀ տարածքում հայտնաբերված բազմազան օգտակար հանածոների, պեղված կենդանիների մնացորդների նմուշներով: Ամենատպավորիչ մասը մամոնտի կմախքը տեսնելն էր, որը գտնվել էր Գյումրիում կատարված պեղումների ժամանակ: Դասը հետաքրքիր էր, բովանդակալից և տպավորիչ:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: