Նորություններ

Միջոցառում` Ստեփանավանի Հովհ.Թումանյանի անվան ավագ դպրոցում

Կրթական 2013-10-07

2013թ.-ի հոկտեմբերի 4-ին Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում` «Ուսուցիչներ, խոնարհվում ենք Ձեր առաջ» խորագրով:
Միջոցառմանը մասնակցում էին 6-12-րդ  դասարանի աշակերտներ, ովքեր  իրենց սրտի խոսքերն ուղղեցին  սիրելի տնօրենին  և ուսուցիչներին:
 
Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Ս.Թունյանը շնորհակալություն  հայտնեց մասնակիցներին՝ կարևորելով յուրաքանչյուր աշակերտի դերը ուսումնառության բնագավառում, խրախուսեց աշկերտական խորհրդի գործունեությունը և խորհուրդ տվեց ձեռնարկել նորանոր նվաճումներ:
 
Սեփական լրատվություն

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: