Նորություններ

Սև ծովում հայտնաբերվել է աշխարհի «ամենահին» նավը

Ուշագրավ 2018-10-23

Հնագետները Սև ծովի հատակին հայտնաբերել են անվնաս պահպանված խորտակված նավ։ Ըստ հնագետների՝ այն աշխարհում ամենահինն է և ջրի տակ է գտնվել ավելի քան 2.400 տարի: 23 մ երկարությամբ նավը, հավանաբար, հին հունական է: Գիտնականներին ապշեցրել է այն փաստը, որ հազարամյակներ շարունակ, Սև ծովի հատակին գտնվելով, այն հրաշալի վիճակում է պահպանվել, չի կորցրել իր մասերից որևէ մեկը: Մասնագետները դա բացատրել են այն հանգամանքով, որ նման խորության վրա թթվածինը շատ քիչ է: «Հին աշխարհին պատկանող նավ, որ խորտակվել է, բայց անվնաս մնացել. սա մի հայտնագործություն է, որին հավատալը փոքր-ինչ բարդ է»,- նշել է պրոֆեսոր Ջոն Ադամսը: Ենթադրվում է, որ սա եղել է այն առևտրային նավերից, որոնք պատկերվել են անտիկ շրջանի հունական սափորների վրա: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: