Նորություններ

Միջոցառում` Լ.Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցում

Կրթական 2013-10-07

Լ. Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցի սաները ռուսաց լեզվի ուսուցչուհիների օգնությամբ կազմակերպել էին ցերեկույթ` նվիրված ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ: Բեմից հնչում էին մաղթանքներ, շնորհակալական խոսքեր, հումորներ, աշակերտները ցուցադրեցին նաև պարային համարներ:
Երեխաները հումորային  տարբերակով  ներկայացնում  էին  իրենք  իրենց՝  դասամիջոցի  ժամանակ,  դասաժամին  և  ինչպես  են  իրենք  վարվում  իրենց  սիրելի  ուսուցիչների  հետ,  երբ  դասերը  պատրաստած  չեն  լինում:
 
Հնչում  էին  հին  ու  նոր  գեղեցիկ  երգեր: Բոլորի  դեմքից  ժպիտն  ու   ուրախությունն  անպակաս  էր:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: