Նորություններ

Ընտրություններ

Կրթական 2018-10-23

2018թ. հոկտեմբերի 10-ին Մասիս քաղաքի հ.5 ավագ դպրոցում տոնական տրամադրություն Էր:Անսովոր, բայց հաճելի խառնաշփոթ էր միջանցքներում.բոլորը մեծ ոգևորությամբ էին սպասում աշակերտական խորհրդի նախագահի ընտրություններին.հատկապես 10-րդ դասարանցիները, որովհետև որպես ընտրող հանդես էին գալիս առաջին անգամ: Դա որքան հետաքրքիր, նույնքան էլ հուզիչ էր: Ավելի լարված էին թեկնածուները` Գեորգի Պետրոսովը, Հրաչյա Հարությունյանը և Մարիամ Մինասյանը: Բոլորն էլ ունեին հետաքրքիր և կառուցողական ծրագրեր:Իսկ արդյունքներին սպասում էին սրտի մեծ թրթիռով: Հանձնաժողի անդամները նույնպես լարված էին, քանի որ արդար ընտրությունները մեծապես կախված էին հենց իրենց անաչառ աշխատելաոճից: Ընտրությունների ընթացքին հետևում էր նաև դպրոցի տնօրեն Ա.Ազնավուրյանը: Իսկ հարցին, թե ինչպիսին պետք է լիներ աշակերտական խորհրդի նախագահը,նա պատասխանեց, որ կարող է չլինել գերազանց առաջադիմությամբ աշակերտ, բայց կարևոր է, որ լինի ազնիվ և ունենա կազմակերպչական ջիղ: Ընտրություններն ավարտվեցին ժամը 13 00-ին: Արդյունքում 70 ձայնով հաղթեց Գեորգի Պետրոսովը, մյուս երկու թեկնածուները շնորհավորեցին իրենց ընկերոջը` խոստանալով օգնել դպրոցական հասարակական կյանքի կազմակերպման բոլոր հարցերում:

Արարատ, ք. Մասիսի թիվ 5 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: