Նորություններ

Միջոցառում՝ նվիրված հայ-ֆրանսիական բարեկամությանը

Կրթական 2018-10-22

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում հերթական միջոցառումը նվիրված էր հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը: Միջոցառման առաջին փուլը մրցութային էր: Մրցույթին մասնակցում էին 8-րդ դասարանի «Մոնբլան» և 9-րդ դասարանի «Հայաստան» թիմերը: Աշխարհագրության ուսուցիչ Ք. Հաղվերդյանը հարցեր էր ընդգրկել Ֆրանսիայի և Հայաստանի վերաբերյալ, երկու երկրների տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքից: Մրցույթն առավել հետաքրքիր էր դառնում գրական-երաժշտական ընդմիջումների շնորհիվ, որով աշակերտները դարձյալ ներկայացնում էին երկու երկրների մշակույթը: Թիմերը լույս էին ընծայել պատի թերթեր՝ թեմայի շրջանակներում: Թիմերը բավականին լավ էին պատրաստվել: Թիմերի անդամները խոսում էին գեղեցիկ, սահուն, օգտվում էին քարտեզներից: Մրցույթը հետաքրքիր էր և ուսանելի: Առավել լավ էր պատրաստվել «Մոնբլան» թիմը, ինչի արդյունքում էլ հասավ հաղթանակի:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: