Նորություններ

Ընթանում է Եվրոպայի 8-18 տարեկանների շախմատի առաջնությունը

Սպորտ 2013-10-07

Այսօր Բուդվայում Եվրոպայի 8-18 տարեկանների շախմատի 23-րդ առաջնության նախավերջին տուրն է ընթանում: Հայաստանի պատանի շախմատիստներից հաջող են հանդես գալիս հատկապես 18-ամյա տղաները:
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 7-րդ տուրում հերթական հաղթանակը տարավ և 6,0 միավորով գլխավորում է իր տարիքային խմբի մրցաշարային աղյուսակը` հավակնելով այս տարվա իր հերթական չեմպիոնական տիտղոսին: Այս հարցում նրա կողքին են նաև գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն ու  Արման Միքայելյանը:
 
Հովհաննեսը 5,5 միավորով 4-րդն է, Արմանը նրանից պակաս ունի կես միավոր և մրցաշարային աղյուսակում հաջորդում է Հովհաննեսին: Մեդալների իրական հավակնորդների մեջ է նաև 16 տարեկանների խմբում հանդես եկող Արման Բարսեղյանը: Շնորհալի շախմատիստը յոթ հնարավորից 5,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում: Նա ընդամենը կես քայլ է ետ մնում առաջատարներից: 
 
Աղբյուրը` aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: