Նորություններ

Ավարտվեցին պատանեկան Օլիմպիական խաղերը

Սպորտ 2018-10-19

Ավարտվել են Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում անցկացվող 3-րդ ամառային պատանեկան Օլիմպիական խաղերը: Փակման պաշտոնական արարողությունը մեկնարկել է Խաղերի ընթացքում բոլոր մարզաձևերի ամենադիտարժան և էմոցիոնալ պահերի ցուցադրությամբ, իսկ վերջում Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, Օլիմպիական դրոշը Բուենոս Այրեսի քաղաքապետից վերցնելով` փոխանցել է հաջորդ խաղերը հյուրընկալող Դաքարի քաղաքապետին: Հայաստանն այս պատանեկան Օլիմպիական խաղերին մասնակցում էր 7 մարզիկով: Արգենտինա էին մեկնել ծանրորդներ Կարեն Մարգարյանը (77 կգ) և Լիանա Գյուրջյանը (63 կգ), հունահռոմեական ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ), ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը (55 կգ), հրաձիգ Հայկ Բաբայանը (10 մ օդամղիչ ատրճանակ), լողորդ Արթուր Բարսեղյանը (50 մ, 100 մ ազատ ոճ և 50մ բատերֆլայ) և գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան: Օլիմպիական խաղերի չեմպիոն է դարձել ծանրորդ Կարեն Մարգարյանը, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը` բրոնզե մեդալակիր: Աղբյուրը՝ Armenpress.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: