Նորություններ

Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ 28 տարեկան

Սպորտ 2013-02-05

Այսօր՝ փետրվարի 5-ին, ծննդյան 28-ամյակն է նշում մեր օրերի մեծագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Նա հանդիսանում է ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք խաղացողը: 2009-ին նրա տեղափոխության համար Մադրիդի «Ռեալն» անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» վճարել է 83 ֆունտ ստերլինգ:

Ռոնալդուն ճանաչվել է Եվրոպայի 2004թ. առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: 2006/2007, 2007/2008 և 2008/2009 մրցաշրջաններում նա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձել է Անգլիայի չեմպիոն: 2006/2007 մրցաշրջանում պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հասել է մինչեւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, իսկ հաջորդ մրցաշրջանում Մոսկվայում կայացած եզրափակիչ խաղում հաղթել է Լոնդոնի «Չելսիին»: Ռոնալդուն 2008 և 2011թթ. «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիրն է: 2008-ին նա ՈւԵՖԱ-ի կողմից ճանաչվել է եվրոպական ակումբային ֆուտբոլի լավագույն խաղացող, Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ եւ ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:
 
Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 122 խաղերում Ռոնադուն դարձել է 133 գոլի հեղինակ: Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում հարձակվողը մասնակցել է 100 հանդիպման, խփել է 37 գնդակ:
 
Աղբյուրը` news.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: