Նորություններ

Զատկի կղզու առեղծվածը

Ուշագրավ 2018-10-17

Ամերիկացի հնագետները պարզել են, թե ինչպես են Զատկի կղզու բնակիչները խմելու ջուր հայթայթել կղզու վրա գետեր ու լճեր չլինելու պարագայում: Հետազոտությունն անցկացնող գիտնականներից մեկը՝ Կարլ Լիպոն, ով 20 տարի շարունակ ուսումնասիրել է Զատկի կղզու բնիկ ժողովրդին, նշել է, որ ծակոտկեն հրաբխային հողը շատ արագ կլանել էր անձրևաջուրը, իսկ մանր լճերը չեն կարողացել բավարար քանակությամբ ջուր ապահովել: Սակայն մասնագետները չափել են ծովի ափամերձ ջրերում աղի պարունակության մակարդակը և եկել այն եզրահանգման, որ այդ ջուրն օգտագործման ենթակա է: «Գրունտային ջրերը լանջով իջնում են դեպի օվկիանոսը: Մակընթացությունների ժամանակ խմելու ջուրն անմիջապես ծովն է լցվում: Արդյունքում մարդիկ կարող էին կիրառել այդ աղբյուրներն օգտագործման համար պիտանի ջուր հավաքելու համար»,- մանրամասնել է Լիպոն: Այս մասին են վկայում նաև 18-րդ դարի ուսումնասիրությունների վերաբերյալ գրառումները, որոնցում նշվում է, որ տեղի բնակչությունն իբրև թե ծովի ջուր էր խմում: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: