Նորություններ

Հայ հրաձիգները՝ Պոդիլլի գավաթի խաղարկության մեդալակիրներ

Սպորտ 2018-10-15

Օրերս կայացած հրաձգության Ուկրաինայի բաց առաջնությանը մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ արժանանալով 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալի։ Պոդիլլի գավաթի խաղարկության օդամղիչ ատրճանակ ձևում հայ մարզուհի Էլմիրա Կարապետյանը նվաճել է ոսկե մեդալ՝ եզրափակիչ փուլում խոցելով 237.4 միավոր: 1998-1999 թթ. ծնված պատանիների մեջ Հովհաննես Մարգարյանը զբաղեցրելէ 2-րդ հորիզոնականը, իսկ մինչև 21 տարեկանների պայքարում 375 միավորով զբաղեցրել է 3-րդը: Հիշեցնենք, որ Ուկրաինայի բաց առաջնությունում վազող թիրախ ձևի նորմալ վազքի կանանց պայքարում Լիլիթ Մկրտչյանը գրավել էր 2-րդ տեղը՝ խոցելով 561 միավոր, իսկ հոկտեմբերի 12-ին Պոդիլլի գավաթի խաղարկության շրջանակներում վազող թիրախ ձևի խառը վազք կանանց պայքարում գրավել է 3-րդ տեղը՝ խոցելով 373 միավոր: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: