Նորություններ

Արցախում մարդակերպ կոթողներ են հայտնաբերվել

Ուշագրավ 2018-10-12

Դեռևս ընթացիկ տարվա ապրիլ ամսին Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության կողմից պեղումներ են սկսվել: Արշավախումբը ղեկավարում է հնագետ, պ. գ. թ. Նժդեհ Երանյանը։ Պեղումների արդյունքում հայտնաբերվել են մարդակերպ կոթողներ, որոնք կարևոր են հատկապես այն իմաստով, որ գտնվում են հենց իրենց տեղում, բնական վիճակում: Պեղավայրում կատարած աշխատանքները թույլ են տալիս եզրակացնել, որ այս տարածքը ակտիվ բնակեցված է եղել մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկզբին: Ուստի անհրաժեշտ են առավել լայնածավալ պեղումներ ու լուրջ ուսումնասիրություններ, որոնք թույլ կտան վերականգնել այդ շրջանի պատմությունը և մշակույթը։ Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: