Նորություններ

Հայաստանը նվաճել է առաջին ոսկե մեդալը ընթացիկ Օլիմպիական խաղերում

Սպորտ 2018-10-12

Բուենոս Այրեսում շարունակվում են պատանեկան ամառային Օլիմպիական խաղերը, որի շրջանակում Հայաստանը նվաճել է առաջին ոսկե մեդալը: Չեմպիոնի պատվին է արժանացել հայաստանցի ծանրորդ, 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը։ Նրան հաջողվել է պոկել 141կգ և հրում կատարել 168 կգ՝ այդպիսով ցույց տալով 309 կգ արդյունք և անհասանելի դառնալով բոլոր մրցակիցների համար: Նշենք, որ Կարեն Մարգարյանը 17 տարեկան է, Եվրոպայի պատանիների կրկնակի չեմպիոն: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: