Նորություններ

Մեր մասնակիցները` Ալմաթիում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությանը

Սպորտ 2013-10-04

Ս.թ. հոկտեմբերի 14-ին Ալմաթիում կմեկնարկի բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Օրերս տեղեկություն է ստացվել այն մասին, որ առաջնության մասնակիցները հանդես են գալու առանց պաշտպանիչ սաղավարտի:
Հայաստանի ազգային հավաքականն Ալմաթիում հանդես է գալու վեց բռնցքամարտիկով: Գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ու մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը մեր ընտրանի ընդգրկել են Կորյուն Սողոմոնյանին՝ 49 կգ քաշային կարգ, Նարեկ Աբգարյանին՝ 52 կգ քաշային կարգ, Արամ Ավագյանին՝ 56 կգ քաշային կարգ, Հովհաննես Բաչկովին՝ 60 կգ քաշային կարգ, Արթուր Քիրաջյանին՝ 64 կգ քաշային կարգ և Արման Հովիկյանին՝ 75 կգ քաշային կարգ:
 
Հայաստանի պատվիրակությունը երեկ մեկնել է Բիշքեկ, որտեղ ութօրյա համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացնելու Ղրղզստանի, Գերմանիայի և Լիտվայի ընտրանիների հետ, որից հետո ժամանելու է մրցավայր: ԱԻԲԱ-ն փոփոխություն է կատարել նաև մրցավարությունում: Հաղթողին շնորհվելու է 10 միավոր, պարտվողին՝ 9, 8 կամ 7: Սպասվում է, որ աշխարհի առաջնությանը մասնակցելու են 116 երկրների շուրջ 580 բռնցքամարտիկներ:
 
Աղբյուրը` aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: