Նորություններ

Վոզնյացկին Պեկինի մրցաշարի կիսաեզրափակիչում է

Սպորտ 2018-10-05

Դանիացի թենիսիստուհի Կարոլինա Վոզնյացկին, երկու սեթում հաղթելով Չեխիայի ներկայացուցչուհի Կատերժինա Սինյակովային 6:2, 6:2 հաշիվներով, դուրս է եկել Պեկինի մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ: Աշխարհի երկրորդ ռակետը 7 բրեյք-փոինթներից իրացրել է 4-ը, իսկ նրա մրցակցուհու ակտիվում կա 3 էյս, 3 կրկնակի սխալ և ոչ մի բրեյք: Մրցաշարի եզրափակիչ դուրս գալու համար 28-ամյա Վոզնյացկին կմրցի Բելառուսը ներկայացնող Արինա Սոբոլենկոյի և Չինաստանը ներկայացնող Վան Ցյան զույգի հաղթողի հետ: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: