Նորություններ

Ուսանելի էքսկուրսիա Լճաշենի դամբարանադաշտեր

Կրթական 2018-10-05

Լճաշենի Ա.Տեր Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 6-րդ Ա դասարանում ամփոփվեց <<Նախնադարյան հասարակությունը Հայկական լեռնաշխարհում>> թեման,որն ամրապնդելու նպատակով սեպտեմբերի 28-ին <<Պատմություն>> առարկայի ուսուցչուհի Լուսինե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց հետաքրքիր էքսկուրսիա դեպի Լճաշենի Կիկլոպյան ամրոցներ ու դամբարանադաշտեր: Էքսկուրսիայի ընթացքում ընդգծվեց Հայկական լեռնաշխարում Լճաշեն բնակավայրի դերը,որպես նախնադարյան մարդու հնագույն բնակության կենտրոն, որտեղ առաջացել են առաջին պետական կազմավորումները: Կարևորվեց հին քարեդարյան մարդու ապրելակերպը,զբաղմունքը, ինչպես նաև պատմամշակութային այն արժեքները, որոնք դարավոր անցյալի իրական վկաներն են: Աշակերտները ձեռք բերեցին խորը գիտելիքներ,ամրապնդեցին ՝ կարևորելով իրենց պատմամշակութային ժառանգորդ լինելու առավելությունը: Լճաշենի միջնակարգ դպրոց

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: