Նորություններ

Դավիթ Նալբանդյանը հեռանում է մեծ թենիսից

Սպորտ 2013-10-03

Ս.թ. հոկտեմբերի 2-ին արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հայտարարել է, որ հեռանում է մեծ սպորտից` առողջական խնդիրների պատճառով:
31-ամյա թենիսիստը նոյեմբերի 23-ին Բուենոս Այրեսում Ռաֆայել Նադալի հետ իր հրաժեշտի խաղը կանցկացնի: «Դժվար օր է ինձ համար, տխուր օր է, սակայն իմ ուսն այլևս չի թույլ չի տալիս բարձր մակարդակի խաղեր խաղալ»:
 
Նալբանդյանը 2006թ.-ին աշխարհի երրորդ թենիսիստն էր, նա նվաճել է ATP-ի տասնմեկ տիտղոս, իսկ 2002թ.-ին, երբ 20 տարեկան էր և դեռևս անհայտ, Ուիմբլդոնում հասել էր եզրափակիչ փուլ, սակայն պարտվել էր Լեյթոն Հյուիթին: 
 
Աղբյուրը` aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: