Նորություններ

Հայ դպրոցականների մասնակցությունը միջազգային օլիմպիադաներին՝ ԿԳՆ քննարկման առանցքում

Ուշագրավ 2018-10-03

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ Հայաստանի թիմը միջազգային օլիմպիադաներին պատշաճ կերպով նախապատրաստելու նպատակով: Նախարարը նշել է, որ քննարկումը միտված է մասնագետների հետ առկա խնդիրների, այդ թվում՝ պետբյուջեից օլիմպիադաների ֆինանսավորման հետ կապված հարցերի քննարկմանը: Հանդիպման ընթացքում, որպես ցանկալի արդյունքի հասնելու հիմնական խոչընդոտներ, նշվել են լաբորատորիաների բացակայությունը, մարզերում համապատասխան խմբակների և մասնագետների պակասը, փորձագիտական հմտություններ ունեցող դպրոցականների փոքր թիվը և այլն: Առաջարկ է հնչել՝ նախևառաջ կանոնակարգել օլիմպիադաների կազմակերպման գործընթացը, ինչպես նաև վերականգնել օլիմպիական ճամբարները, որտեղ, ըստ մասնագետների, դպրոցականները հնարավորություն կունենան օլիմպիադայից առաջ բարելավել իրենց պատրաստվածության մակարդակը: Ըստ որում, 2022 թվականին «Կենսաբանություն» առարկայի միջազգային օլիմպիադան անցկացվելու է Հայաստանում: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: