Նորություններ

Բռնցքամարտի ավագ տարիքի պատանիները՝ Եվրոպայի առաջնությունում

Սպորտ 2018-10-03

Բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա հոկտեմբերի 9-16-ը Անապայում: Կարևոր այս առաջնությանը մեր երկիրը կներկայացնեն 15 մարզիկներ՝ 13 տղա և 2 աղջիկ: Ըստ որում, տղաների պայքարում Հայաստանը մասնակից կունենա բոլոր քաշային կարգերում: ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հավաքականը մրցավայր կմեկնի ավագ տարիքի պատանիների հավաքականի գլխավոր մարզիչ Արտյոմ Սիմոնյանի և 2-րդ մարզիչ Արթուր Վարդևարդյանի գլխավորությամբ: Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով. 46 կգ-Էրիկ Երվանդյան 48 կգ-Հայկ Ալավերդյան 50 կգ-Ռուսլան Աֆրիկյան 52 կգ-Էգոյան Դավիթ 54 կգ-Արթուր Սահակյան 57 կգ-Գոռ Մխիթարյան 60 կգ-Գոռ Կարապետյան 63 կգ-Վահագն Մանուկյան 66 կգ-Նարեկ Զախարյան 70 կգ-Գոռ Թովմասյան 75 կգ-Հրանտ Թորոսյան 80 կգ-Հենրիկ Ճղրիկյան +80 կգ-Տիգրան Գևորգյան 48 կգ-Գայանե Բարսեղյան 60 կգ-Սոնա Հարությունյան Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: