Նորություններ

Սիլվա Կապուտիկյան

Կրթական 2018-10-02

Dasaran.am֊ի նախաձեռնությամբ Նոր Հաճնի երրորդ հիմնական դպրոցի 8 <<Ա>> դասարանի աշակերտները, Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռ.Հարությունյանի և ԾԽ նախագահ Արմինե Համբարձումյանի հետ այցելեցին մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի տուն֊թանգարան ՝ ծանոթանալու նրա անցած ուղուն և ստեղծագործություններին։ Թանգարանի սրահներում զգացվում էր բանաստեղծուհու շունչն ու ոգին։ Աշակերտները տպավորված էին և ոգևորված։ Բարեհամբույր էքսկուրսավար Արմինուհի Դեմիրճյանն օգնեց աշակերտներին սիրել և հասկանալ բանաստեղծին շրջապատող աշխարհը։ Հասկանալու Մարդ֊ բանաստեղծին, որի լուսավոր ճանապարհով հավատարմորեն պիտի քայլենք մենք՝ սրբացած հայրենի հողի վրայով։ Շնորհակալություն Dasaran.am-ին։

Կոտայք, ք. Նոր Հաճնի թիվ 3 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: