Նորություններ

Երրորդ անընդմեջ հաղթանակը՝ շախմատի համաշխարհային օլիմպիադայում

Սպորտ 2018-09-27

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի 3-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Թուրքիայի ընտրանու հետ՝ 2.5:1.5 հաշվով առավելության հասնելով մրցակցի նկատմամբ: Մեր թիմից միակ հաղթանակը տոնել է Հրանտ Մելքումյանը, ով սպիտակներով հաղթել է Էմրե Չանին: Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Մուստաֆա Յիլմազի հետ: Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել նաև սևերով հանդես եկող Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը, ովքեր մրցում էին, համապատասխանաբար, Դրագան Սոլակի և Մուհամեդ Դատանի հետ: Առաջին երկու տուրում Հայաստանի ընտրանին նույնպես հաղթանակ էր տոնել՝ նախ հաղթելով Ճապոնիային, ապա առավելության հասնելով Ղազախստանի նկատմամբ: Հայաստանի կանանց հավաքականը նույնպես տոնել է իր երրորդ անընդմեջ հաղթանակը: Հայ շախմատիստուհիները առավելության են հասել Հունաստանի նկատմամբ՝ 3.5:1.5 հաշվով: Հաղթանակներ են տոնել Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանն ու Մարիո Կուրսովան: Իր պարտիան ոչ-ոքի է ավարտել միայն Լիլիթ Մկրտչյանը: Հիշեցնենք նաև, որ առաջին երկու տուրում մեր ընտրանին հաղթել էր Ղրղզստանին, ապա Ավստիային: Աղբյուրը՝ Armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: