Նորություններ

Հայտնի բրիտանացի նկարիչ Բենքսի գրաֆիտիները` Նյու Յորքի փողոցներում

Ուշագրավ 2013-10-03

Այս շաբաթվա ընթացքում մի շարք ամերիկյան ԶԼՄ-ներ հաղորդել են, որ քաղաքի տարբեր փողոցներում հայտնվել են բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսի նկարները:
Առաջին գրաֆիտին արվել է հոկտեմբերի 1-ին` Չայնաթաուն թաղամասում։ Դրանում պատկերված է մի երեխա, որը կանգնած է մի տղայի մեջքին և փորձում է հասնել ցուցանակին, որի վրա գրված է՝ «Գրաֆիտին հանցագործություն է»։ Նկարը պատկերված է մնացել ընդամենը մի քանի ժամ, որից հետո այն ներկվել է սպիտակ գույնով։ Հաջորդ օրը Բենքսի գրաֆիտին հայտնվել է Մանհեթենի մեկ այլ թաղամասում։
 
Նկարչի նյույորքյան ակցիան, որի մասին նա հայտարարել է իր պաշտոնական կայքում, ստացել է «Better Out Than In» անվանումը։
 
Յուրաքանչյուր նկարի տակ կա հեռախոսահամար։ Հավաքելով այն` կարելի է անվճար լսել կարճ ձայնագրություն, որը պատմում է տվյալ աշխատանքի մասին և բացատրում է դրա իմաստը։ Թե որքան երկար կտևի շոուն և որտեղ կհայտնվեն նկարները, հայտնի չէ։ Անձամբ նկարիչը երբեք չի հայտնվում հասարակության մեջ և աշխատում է հիմնականում գիշերները։
 
Աղբյուրը` tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: