Նորություններ

ՄԵՐ ՆԱԽԱԳԱՀԸ` ՄԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է

Կրթական 2018-09-27

Սեպտեմբերի 25-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի 6-9-րդ դասարանների աշակերտները կատարեցին այս ուսումնական տարվա աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունները: Աշակերտական խորհրդի ընտրությունները դպրոցում ժողովրդավարության և քաղաքացիական դաստիարակության նորմ է , որին դպրոցականները վերաբերվում են` որպես պարտականություն: Այս դեպքում կանոնադրական կամավորության սահմանները համընկնում են պարտավորվածության բարոյական սահմանին: Աշակերտական խորհրդի կանոնադրությունը հաստատության այն իրավական ակտն է, որի կետերն ու ենթակետերը սովորողների համար դպրոցական կենսակերպի հրամայական է: Այսպես, աշակերտական խորհրդի կողմից երեք նախագահներ`(Նանե Բաբայան 8-րդ <<բ>> դաս. , Մարթա Հարությունյան -8-րդ <<ա>> դաս. Շուշանիկ Հունոյան 9-րդ << բ>> դաս.) առաջադրել էին իրենց թեկնածությունները, ծավալել քարոզարշավ, անցկացրել ֆորում, հրապարակել նախընտրական ծրագրերը: Փակ գաղտնի ընտրությունը մեկնարկվել է ժամը 11;30-ին: Ընտրատեղամասը դպրոցի նիստերի դահլիճն էր, որտեղ ձևավորվել էր քվեարկության շիրման, հատկացվել տեղանք` վստահված անձերի, հսկիչների, դիտորդների համար, հարմարեցվել պայմաններ ընսրական հանձնախմբի և ընտրողների համար: Որպես դիտորդ, ընտրության ողջ ընթացքը վերահսկում էր դպրոցի շրջանավարտ, Սյունիքի ԱԽ ցանցի համակարգող Դավիթ Սարգսյանը, ով իր դիտողություններն ու նկատառումները վերջում հրապարակեց դպրոցի տնօրենի ներկայությամբ: Ընտրության արդյունքները հետևյալն են 240 ընտրողներից, մասնակցեցին 218-ը, իսկ 22-ը բացակայում էին: 1. Բաբայան Նանե Էդուարդի- 62 քվե 2. Հարությունյան Մարթա Արմենի -94 քվե 3. Հունոյան Շուշանիկ Զոհրաբի – 47 քվե 4. Անվավեր-13 քվեաթերթիկ 5. Բոլորին դեմ եմ -2 քվեաթերթիկ Գործընթացի մեջ ներգրավվել են` ԿԱԻ մասնագետ, դասղեկներ, տարբեր դասարանների ներկայացուցիչներ, այդ թվում ԿԱՊԿՈՒ աշակերտներ: Դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանն ընդունեց ընտրական հանձնախմբի նախագահի զեկույցը, շնորհավորեց նորընտիր նախագահ Մարթա Հարությունյանին, հորդորեց պահպանել աշակերտական խորհրդի տարիների ձեռքբերումները և բազմապատկել այն առավել ակտիվ գործունեությամբ: Կապանի N 5 հիմնական դպրոց

Սյունիք, ք. Կապանի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: