Նորություններ

ԲԱՑ ԴԱՍ ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ

Կրթական 2018-09-26

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի դասղեկ Ռ. Միկիչյանը բաց դաս էր կազմակերպել Անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ: Աշակերտները նախ հոտնկայս կատարեցին ՀՀ օրհներգը, ապա ներկայացրին անկախության գործընթացը՝ Հռչակագրի ընդունումից մինչև իշխանության մարմինների ձևավորում, բանակի ստեղծում, Սահմանադրության ընդունում: Իրենց խոսքում անդրադարձան նաև այսօրվա Հայաստանին և հպարտությամբ նշեցին, որ իրենք ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԵՆ: Աշակերտները իրենց խոսքը համեմեցին հայրենասիրական երգ ու պարով, ասմունքով: Վերջում աշակերտները խոստացան ամեն ինչ անել մեր երկրի ծաղկման ու բարգավաճման համար:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: