Նորություններ

Հայտնի են ՖԻՖԱ-ի լավագույնները

Սպորտ 2018-09-25

Սեպտեմբերի 24-ին Լոնդոնում տեղի է ունեցել ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխությունը: Հայտնի են դարձել մրցանակակիրները՝ ըստ անվանակարգերի։ Տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Խորվաթիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ում լավագույնի մրցականը հանձնել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։ Նշենք նաև, որ լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում էին նաև Կրիշտիանու Ռոնալդուն և Մոհամեդ Սալահը: Տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը։ Տարվա լավագույն դարպասապահ է ճանաչվել Բելգիայի ազգային հավաքականի, «Չելսի»-ի նախկին և «Ռեալ»-ի ներկայիս դարպասապահ Տիբո Կուրտուան։ Լավագույն գոլ անվանակարգում հաղթող է ճանաչվել «Լիվերպուլ»-ի հարձակվող Մոհամեդ Սալահը: Տարվա լավագույն ֆուտբոլիստուհի է ճանաչվել Բրազիլիայի ազգային հավաքականի և «Օրլանդո Փրայդ»-ի ֆուտբոլիստուհի Մարտան։ Կանանց ֆուտբոլի տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Լիոն»-ի գլխավոր մարզիչ Ռեյնալդ Պեդրոսը։ Տարվա լավագույն երկրպագուներ են ճանաչվել Պերուի հավաքականի երկրպագուները։ ՖԻՖԱ-ի արդար խաղի մրցանակին է արժանացել արյան քաղցկեղով տառապող մարդուն արյուն հանձնած Լենարդ Թայը, ով մրցանակն ստացել է իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Պաուլո Մալդինիի ձեռքից։ Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: