Նորություններ

Մեսսին և Ռոնալդուն չեն մասնակցի The Best մրցանակաբաշխությունը

Սպորտ 2018-09-24

Այսօր Լոնդոնում կայանալու է ՖԻՖԱ-ի՝ The Best մրցանակաբաշխությունը, որին չեն մասնակցի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին: Ըստ որում, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն հավակնում է դառնալ տարվա լավագույն ֆուտբոլիստ: Նրա հետ միասին այդ տիտղոսի համար պայքարելու են նաև Մոհամեդ Սալահն ու Լուկա Մոդրիչը: Իսկ ահա Մեսսին ընդգրկված չէ տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների թվում: Սակայն նա կարող է հաղթել Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակը, որը շնորհվում է տարվա լավագույն գոլի հեղինակին: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: