Նորություններ

Ներառական կրթության հիմնախնդիրները՝ հանդիպման առանցքում

Ուշագրավ 2018-09-20

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր հանդիպել է ԵԽ հանձնակատարի գրասենյակի փոխտնօրեն Բոյանա Ուռումովայի և հանձնակատարի խորհրդական Անդրեյ Մանցևիչիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մասնավորապես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, մինչև 2022 թվականը ՀՀ-ում համընդհանուր ներառական կրթության անցման, ներառական կրթության զարգացման ռազմավարության մշակման, մանկավարժահոգեբանական կենտրոնների կարևորության, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման և կրթությունից դուրս մնացած երեխաների վերաբերյալ հարցերին: Նշվել է նաև, որ աշխատանքներ են ընթանում ՀՀ բոլոր մարզերում նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման ուղղությամբ: ԵԽ հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: