Նորություններ

Հրաձիգ Գոհար Վարդանյանը աշխարհի երիտասարդական առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը

Սպորտ 2018-09-13

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 15-ը Կորեայի Չանգվոն քաղաքում ընթացող հրաձգության աշխարհի երիտասարդական առաջնությանը Հայաստանը ներկայացրել են 11 մարզիկներ։ Մրցաշարն անցկացվել է տարիքային երկու խմբով՝ երիտասարդներ և մեծահասակներ: Առավել հաջող է հանդես եկել Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սան Գոհար Վարդանյանը՝ «Խառը վազք» վարժության պայքարում 362 միավորով զբաղեցնելով 2-րդ տեղը: Մարզիչ Արմենակ Գալոյանի սանուհին դիպուկություն դրսևորեց նաև «Նորմալ վազք-60 կրակոց» վարժությունում՝ իր հաշվին գրանցելով 555 միավոր և եզրափակելով լավագույն քառյակը: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: