Նորություններ

Հայ ըմբիշները միջազգային մրցաշարում նվաճել են 3 ոսկե և 3 արծաթե մեդալ

Սպորտ 2018-09-11

Լեհաստանում կայացած միջազգային մրցաշարում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճել է 3 ոսկե ու 3 արծաթե մեդալ: 55 կգ քաշային կարգում Նորայր Հախոյանը եզրափակչում 10:2 հաշվով հաղթել է բուլղարացի Նեդյալկո Պետրովին: Ոսկե մեդալակիր է դարձել նաև Սլավիկ Հայրապետյանը, ով 4:0 հաշվով առավելության է հասել բուլղարացի Նիկոլայ Վիչեւից։ 77 կգ քաշային կարգի եզրափակչում հանդիպել են Կարապետ Չալյանն ու Արսեն Ջուլֆալակյանը։ Չալյանը 3:1 հաշվով պարտության է մատնել Ջուլֆալակյանին։ 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանն (60 կգ) արծաթե մեդալակիր է դարձել։ Հայ ըմբիշը 2:10 հաշվով զիջել է չին Էրբատո Տուոյին։ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը ևս արծաթե մեդալակիր է դարձել։ Նա 3:7 հաշվով պարտություն է կրել Լեհաստանի ներկայացուցիչ Գևորգ Սահակյանից: Բրոնզե մեդալի համար պետք է պայքարեր նաև Ռիո-2016-ի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ Նա բրոնզե մեդալը պետք է վիճարկեր Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախիլաշվիլու հետ, սակայն վնասվածքի պատճառով Ալեքսանյանը չի ներկայացել գոտեմարտին: 97 կգ քաշային կարգում Ալեքսանյանը 2 հաղթանակներից հետո կիսաեզրափակչում տուշեով պարտվել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Թրեյսի Հենքոկին։ Վերջինս դաձել է մրցաշարի ոսկե մեդալակիր։ Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: