Նորություններ

Աստղիկ Հակոբյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների փոխչեմպիոն

Սպորտ 2018-09-04

Ռիգայում ավարտվել է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Մինչև 14 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչ Աստղիկ Հակոբյանն արժանացել է արծաթե մեդալի՝ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր։ Աստղիկ Հակոբյանի մարզիչն է գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը: Մինչև 16 տարեկան տղաների ենթախմբում հաջող հանդես եկավ Արմեն Բարսեղյանը կիսել է 2-5-րդ հորիզոնականները՝ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մեր շախմատիստը հայտնվել է 5-րդ հորիզոնականում: Մեդալ նվաճելու հիանալի հնարավորություն ուներ նաև մինչև 10 տարեկանների ենթախմբում հանդես եկող Ռուդոլֆ Փաշիկյանը, ով մրցաշարի մեկնարկից մինչև վերջին տուրը գլխավորել է աղյուսակը, սակայն վերջին տուրում պարտություն կրել՝ 7 միավորով գրավելով 4-րդ հորիզոնականը: Մեդալների համար պայքարում էր նաև մինչև 16 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Աննա Խաչատրյանը, սակայն վերջին տուրում կրած պարտությունից հետո Խաչատրյանը հայտնվել է 10-րդ հորիզոնականում: Մինչև 18 տարեկան տղաների ենթախմբում հանդես եկող Դավիթ Միրզոյանը 6 միավորով գրավել է 8-րդ տեղը: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: