Նորություններ

Այսուհետ դասացուցակ կարելի է կազմել ընդամենը մի քանի վայրկյանում

Ուշագրավ 2018-08-30

Dasaran կրթական ծրագրի մշակած նոր «Դասացուցակ» էլեկտրոնային գործիքն արդեն իսկ պատրաստ է գործարկման և այսօր կրթական կենտրոնում էր համախմբել Երևանի և մարզերի դպրոցների տնօրենների և փոխտնօրենների, ովքեր ի սկզբանե ներգրավված էին գործիքի ստեղծման աշխատանքներում: «Դասացուցակ» էլեկտրոնային գործիքի միջոցով դպրոցի տնօրեններն ու փոխտնօրեններն այսուհետ կարող են ավտոմատ կերպով կազմել դասացուցակ՝ կազմման ժամանակահատվածը կրճատելով մինչև մի քանի վայրկյան: Հանդիպման ավարտին ֆոկուս խմբում ընդգրկված մանկավարժները շնորհակալություն հայտնեցին և կիսվեցին իրենց տպավորություններով գործիքի արդյունավետության ու կիրառելության վերաբերյալ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: