Նորություններ

Արոնյանը՝ մրցաշարի հաղթողների շարքում

Սպորտ 2018-08-30

Ավարտվել է ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Grand Chess Tour-ի՝ ԱՄՆ-ի փուլի Sinquefield Cup մրցաշարը։ Հայաստանը ներկայացնում էր մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Արոնյանը մրցաշարի հաղթողի կոչման համար պետք է թայ-բրեյքի ձևաչափով պայքարեր Նորվեգիայի ներկայացուցիչ Մագնուս Կարլսենի և ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանայի հետ։ Թայ-բրեյքը, սակայն, չեղյալ է հայտարարվել, և շախմատիստները հռչակվել են մրցաշարի հաղթող։ Բանն այն է, որ ըստ կանոնակարգի՝ թայ-բրեյքին կարող է մասնակցել միայն 2 շախմատիստ։ Սակայն բոլոր երեք շախմատիստների լրացուցիչ ցուցանիշները հավասար են եղել։ Այդ դեպքում երկու հաջողակներին պետք է որոշեին վիճակահանությամբ։ Սակայն վիճակահանությունը շախմատիստներն անընդունելի են համարել։ Շախմատիստներից երկուսը նշել են՝ «Կամ խաղում ենք բոլորս, կամ ոչ ոք», երրորդը դեմ է եղել բոլորի խաղալուն, սակայն երեքն էլ դեմ չեն եղել թայ-բրեյքի չեղարկմանը։ Մրցաշարի կազմակերպիչները որոշել են չեղարկել այն և պատմության մեջ առաջին անգամ մրցաշարի 3 հաղթող հռչակել, ինչի արդյունքում պարգևները և վարկանշային միավորները կբաժանվեն 3 հավասար մասի։ Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: