Նորություններ

Summer cup-2018 միջազգային մրցաշարի հաղթողը և մրցանակակիրները

Սպորտ 2018-08-28

Ավարտվել է Երևանում անցկացվող Summer cup-2018 ֆուտբոլային միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին ռուսական «Անժի»-ի, «Ռոստով»-ի, «Բանանց»-ի և «Փյունիկ»-ի մինչև 16 տարեկանների թիմերը, ինչպես նաև Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը: Մրցաշարի հաղթող է դարձել Մախաչկալայի «Անժի»-ն՝ երեք խաղերում տարած հաղթանակների շնորհիվ ապահովելով առաջին հորիզոնականը: Երկրորդ տեղն է զբաղեցրել «Ռոստով»-ը, իսկ եռյակը եզրափակել է Հայաստանի հավաքականը: Մրցաշարի ավարտից հետո տեղի ունեցած մրցանակաբաշխությանը շնորհվել են նաև անհատական մրցանակներ․ լավագույն ֆուտբոլիստ՝ Շամիլ Իսաև («Անժի»), լավագույն ռմբարկու՝ Տիգրան Կոչիկյան («Ռոստով»), լավագույն հարձակվող՝ Միքայել Պողոսյան (Հայաստանի հավաքական) լավագույն կիսապաշտպան՝ Սերգեյ Կոչկանյան («Ռոստով»), լավագույն պաշտպան՝ Էրիկ Սիմոնյան («Բանանց»), լավագույն դարպասապահ՝ Աբդուլա Գամզալով («Անժի»)։ Մրցաշարում գրանցված բոլոր արդյունքները՝ 20.08 Հայաստան - «Անժի» 0:1 «Փյունիկ» - «Ռոստով» 1:2 21.08 «Բանանց» - «Ռոստով» 0:1 Հայաստան - «Փյունիկ» 4:0 23.08 «Բանանց» - «Փյունիկ» 3:2 «Ռոստով» - «Անժի» 0:2 24.08 «Բանանց» - «Անժի» 1:4 «Ռոստով» - Հայաստան 3:2 25.08 «Բանանց» - Հայաստան 1:1 «Անժի» - «Փյունիկ» 1:2 Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: