Նորություններ

Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակներով

Սպորտ 2018-08-24

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներ Ռաֆայել Հակոբյանը և Բենիկ Նիկողոսյանը մեկնարկել են հաղթանակով։ Ռաֆայել Հակոբյանը 56 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում հաղթել է թուրք Այկոլ Միզանին, իսկ 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը՝ մեքսիկացի Մարտինես Միգել Անխելին: 52 կգ քաշային Արթուր Բազեյանը 0:5 հաշվով պարտվել է անգլիացի Իվան Պրայսին և լքել պայքարը: Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում Բուդապեշտ են մեկնել նաև 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանն ու 75 Ռաֆայել Հովհաննիսյանը՝ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: