Նորություններ

Աֆրիկայում հայտնաբերվել է հսկայական հնագույն կառույց

Ուշագրավ 2018-08-24

Արևելյան Աֆրիկայում հնագետների միջազգային խումբը հայտնաբերել է մեգալիթյան կառույց, որը մոտ հինգ հազար տարեկան է: Ըստ գիտնականների՝ անասնապահների կառուցած կառույցը բոլոր հայտնի աֆրիկյան մեգալիթներից ամենահինն ու ամենախոշորն է: Այն տեղակայված է Քենիայի Տուրկանա լճի մոտ: Կառույցի մի մասը պատրաստվել է մեգալիթիկ սյուներով, որոնք ըստ հետազոտողների՝ շինարարության ժամանակ բերվել են այլ վայրից, որը գտնվում է մոտավորապես 1 կմ հեռավորության վրա: Պեղումների վայրում նաև զանգվածային թաղման վայր է հայտնաբերվել, որտեղ 580 մարդու մնացորդ է թաղված: Մահացածների մարմինները թաղվել են հուշարձանի ներսում՝ 119.5 քառակուսի մետր մակերեսով տարածքում: Հետազոտողները հուշարձանի մոտ գտել են նաև շրջաններ, քարերից կառուցված փոքր բուրգեր, հնագույն զարդեր ու այլ արտեֆակտներ, սակայն դրանցից պարզ չի դառնում՝ արդյոք մարդիկ պատկանել են տարբեր սոցիալական խմբերի: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: